Ձերբակալվել է Մինեապոլիսում սեւամորթին ձերբակալելիս կյանքից զրկած ոստիկանը

Նախօրեին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգներում ձերբակալվել է այն չորս արդեն նախկին ոստիկաններից մեկը, ովքեր մասնակցություն են ունեցել Մինեապոլիս քաղաքում խանութում կեղծ թղթադրամով վճարած սեւամորթ Ջորջ Ֆլոյդին վնասազերծելիս կյանքից զրկելուն։

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Հենեպին շրջանի դատախազ Մայք Ֆրիմանի հայտարարությունը։

Նախկին ոստիկանը մեղադրվել է երրորդ աստիճանի սպանություն կատարելու մեջ (խոսքը չկանխամտածված սպանությունն է, որը կապված է ուժի կիրառման հետ)։ Դատախազը ասել է, որ իրենք ունեն ապացույց, ունեն տեսանյութ։ Նշենք, որ Մինեսոտա նահանգի օրենսդրության համաձայն, երրորդ աստիճանի ծանրության սպանությունը պատժվում է մինչեւ 25 տարվա ազատազրկմամբ։

Միջադեպը եղել է այն բանից հետո, երբ երիտասարդը փորձել է կեղծ թղթադրամով վճարել խանութի գնումը։ Խանութպանի կանչով վրա հասած ոստիկանները առանձնակի դաժանություն են ցուցաբերել ձերբակալության ժամանակ և ուշադրություն չեն դարձրել, որ ձերբակալվածը շնչահեղձ է լինում։

Երիտասարդի մահվանից հետո տեղացիները դա որակել են որպես ռասայական հողի վրա սպանություն, բողոքի ցույցեր են սկսվել, որոնց մասնակիցները հրդեհել են տեղական ոստիկանության շենքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ