![]()
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօրվա ուղիղ միացման ժամանակ ասաց, որ սեպտեմբերին կարող են բացել դպրոցները, եթե պահպանվեն հակահամաճարակային պայմանները։ Նա նշեց, որ դա պետք է անեն բոլորով՝ դպրոցականների և նրանց հարազատների միջոցով։
Հարությունյանը նշեց, որ պետք է պահել դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու կանոնները։ Նա նշեց, որ Հայաստանում շուրջ 400 հազար աշակերտ կա, և եթե նրանք պահեն կանոնները, հսկայական աշխատանք իրականացրած կլինեն։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը այսօրվա ուղիղ միացման ժամանակ նշեց, որ իրեն են հասնում տեղեկություններմ, որ որոշ դպրոցականներ կազմակերպում են դասարանական խնջույքներ։ Արայիկ Հարությունյանը կոչ արեց, որ դադարեցնեն նման խնջույքները։
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում
Սեպտեմբերին դպրոցներում դասերը վերսկսելու մասին և ոչ միայն…
Posted by Arayik Harutyunyan on Saturday, May 30, 2020
![]()