![]()
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը այսօրվա ուղիղ միացման ժամանակ նշեց, որ իրեն են հասնում տեղեկություններմ, որ որոշ դպրոցականներ կազմակերպում են դասարանական խնջույքներ։ Արայիկ Հարությունյանը կոչ արեց, որ դադարեցնեն նման խնջույքները։
Նա հիշեցրեց, որ երեխաները, դպրոցականները կարող են շատ թեթև տանել վարակումը, բայց եթե նրանք այդ վարակը փոխանցեն իրենց տարեց հարազատներին, ապա նրանք կարող են չդիմանալ կորոնավիրուսային հիվանդությանը և մահանալ։
Հարությունյանը ասաց, որ սրա մասին պետք է պարզ և բաց խոսել, առանց սեթևեթանքների։
Նա նշեց, որ միայն հակահամաճարակային կանոնները պահելու դեպքում կարող են սեպտեմբերին սկսել դասերը։
Սեպտեմբերին դպրոցներում դասերը վերսկսելու մասին և ոչ միայն…
Posted by Arayik Harutyunyan on Saturday, May 30, 2020
![]()