Կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով որ երկիրն է առաջատար…

Հնակստանը կորոնավիրուսից մահացությունների թվով առաջ անցավ Չինաստանից։ Ինչպես հայտնում է ВВС-ն, Հնդկաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացածների թիվը հասել է 4711-ի։

Վարակվածների թիվը կազմում է 165 հազար մարդ։ Շատ մասնագետներ կարծում են, որ Հնդկաստանում բռնկումը դեռ իր պիկին չի հասել։ Հիշեցնենք, որ Չինաստանում մահացությունը կազմել էր 4638 մարդ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 460-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8676-ի (մայիսի 28-ին՝ 8216): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Մեկ օրում առողջացածների թիվը 10 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3297: Փաստացի բուժում է ստանում 5214 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 56042 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 120 դեպք, երեկվա համեմատ՝ 7-ով ավելի: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվն ավելացել է 1-ով՝ 45 է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ