Ամերիկուհին հղիության մասին իմացել է ծննդաբերությունից 2 ժամ առաջ

Ամերիկուհին հղիության մասին իմացել է ծննդաբերելուց 2 ժամ առաջ: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Ամերիկյան Բլումինգտոն քաղաքի 23-ամյա բնակիչ Լիզի Կուախը բալետի ուսուցչուհի է: Նա մայրացել է 2019թ. հունիսի 23-ի, և շուրջ 1 տարի անց որոշել է կիսվել իր պատմությամբ:

Նա նշել է, որ որովայնի հատվածում կծկումներ է զգացել: Նախկինում աղջկա երիկամներից հեռացրել էին քարեր և նա այդ կծկումները կրկին վերագրել է երիկամներին՝ խնդրելով մայրիկին իրեն ուղեկցել հիվանդանոց: Այնտեղ էլ պարզվել է, որ աղջկա մոտ ծննդաբերական կծկումներ են:

Նա նշել է, որ մինչ այդ հղիությանը բնորոշ որևէ նշան չի ունեցել: Ծննդաբերությունը բարդ է ընթացել թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ