«Փառք Աստծո, որ չփակվեցինք». Լուկաշենկոն՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին ձեռնարկությունների աշխատանքի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը ճգնաժամ է ապրում և այնտեղ կորոնավիրուսի համավարակի ֆոնին լուրջ խնդիր է դարձել գործազրկությունը: Երկրի նախագահի խոսքերն է մեջբերում БелТА-ն:

Նրա խոսքերով՝ նման հետևանքների է բերել ձեռնարկությունների փակումը:

«Հարուստ Արևմուտքում արդեն լուրջ անգործություն է: Փառք Աստծո, որ մենք խուսափեցինք, չփակվեցինք»,- ասել է Լուկաշենկոն Մինսկի տրակտորի գործարան այցի ժամանակ:

Նա հավելել է, որ գործարանը մեծ տեմպերով է աշխատում ու նույնիսկ նոր աշխատակիցների կարիք ունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ