![]()
Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում և կից գրել՝
«Երանի մեզ, որ ունենք մեր սիրուն Հայաստանը: Միայն թե կարողանանք պահել ու փայփայել»:
Հիշեցնենք, որ 2000 թվականին «Սայաթ-Նովա» մրցույթին լիրիկական ժանրում արժանացել է առաջին մրցանակի։ 2001 թվականին «Կռունկ» փառատոնին «Շալախո» երգի համար արժանացել է «լավագույն ժողովրդական մշակում» մրցանակի։ 2001 թվականին թողարկել է իր առաջին ձայնասկավառակը «Ճանապարհ դեպի», որը ներառում է ժողովրդական և էստրադային երգեր։
2002 թվականին «American Music Awards»-ում ճանաչվել է տարվա լավագույն երգչուհի։ Նույն թվականին «Ճանապարհ դեպի» ձայնասկավառակը ճանաչվել է լավագույնը փոփ-ֆոլկ անվանակարգում։ 2003 թվականից ունեցել է մենահամերգներ Լիբանանում, Գերմանիայում, Անգլիայում։ 2004 թվականին «Պարում են ասղերը» միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։
![]()
![]()