Խնդրում եմ օգնեք ինձ իմ դիմում- խնդրանքը հասցնել նախկին գործատուիս` Ռալֆ Յիրիկյանին

Քրիստինե Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Տարածել‼️
Հարգելի՛ հայրենակիցներ, հետևորդներ,
ընկերներ, սիրելի՛ բարեկամներ,
Խնդրանք բոլորիդ. Խնդրո՛ւմ եմ օգնե՛ք ինձ` Ի՛մ դիմում- խնդրանքը հասցնել Ի՛մ նախկին գործատու` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն հարգելի՛ Ռալֆ Յիրիկյանին:
Ի՛մ բոլոր նամակ-դիմումները հանդիպում են կորպորատիվ անտարբերության բետոնե պատին։
Ես ոչ կառավարության դիմաց դրոշ եմ թափահարում, ոչ էլ ցանկանում եմ, որ Ի՛մ խնդիրը քաղաքական նկատառումներով շահարկեն, ընդամենը մարդկային ուշադրություն, բարձրաձայնում, որպիսի Ի՛մ դիմումները հասնեն հասցեատիրոջը։

‼️‼️‼️‼️‼️ Լրացուցիչ մանրամասներ. Չնայած Ի՛մ ունեցած հաշմանդամությանը՝ ես ութ տարի աշխատել եմ` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Վաճառքի և Բաժանորդների սպասարկման, Զանգերի Կենտրոն բաժնում` որպես Զանգերի Կենտրոնի օպերատոր: Ընկերությունում աշխատել եմ 2008-2016 թվականների ընթացքում: Տեղեկացնեմ նաեւ, որ չնայած այն հանգամանքին, որ ընկերությունում, ընդունված կարգի համաձայն, բոլոր հաշմանդամություն ունեցող աշխատակիցներն աշխատում են կես դրույք դրույքաչափով, ունենալով հաշմանդամություն եւ հաշվի չառնելով Ի՛մ ունեցած հատուկ կարիքները, ութ տարի շարունակ` մեծագույն սիրով եւ հաճույքով աշխատել եմ ամբողջական դրույքով:

Հավելեմ նաեւ, որ ընկերությունում Ի՛մ գործունեության ընթացքում աշխատանքային պարտականություններս մշտապես կատարել եմ հավուր պատշաճի, մասնավորապես՝ ինձ վստահված աշխատանքը միշտ կատարել եմ` պահպանելով ընկերությունում ընդունված ներքին կանոնակարգերն ու ստանդարտները:
Եղել եմ նվիրված, բանիմաց, պատասխանատու, պարտաճանաչ, ջանասեր և խելացի աշխատակից: Վայելել եմ գործընկերներիս եւ անմիջական ղեկավարներիս հարգանքն ու ուշադրությունը աշխատավայրում: Կատարել եմ ինձանից կախված հնարավոր ամեն բան` բաժանորդների կարիքների արագ, ճշգրիտ, արդյունավետ, ժամանակին բացահայտման, ինչպես նաեւ կարգավորման հարցում:

Ինչպես նշեցի` ունենալով առողջական խնդիրներ՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին, չունենալով այլընտրանք`
սեփական դիմումիս համաձայն, ազատվեցի աշխատանքից եւ 2016 թվականի սեպտեմբերի 19-ին մեկնեցի Գերմանիա` բուժման եւ առողջանալու նպատակով:

Գերմանիայում առողջությանս համար պայքարեցի տասը երկար ու ձիգ ամիսներ` փորձելով ապաքինվել: Ցավոք սրտի, Գերմանիայում Ի՛մ առողջանալու բոլոր ջանքերը անցան ապարդյուն:

Առանց առողջանալու եւ առանց որեւէ դրական արդյունքի, 2017 թվականի հուլիսի 21-ին Գերմանիան ինձ արտաքսեց Հայաստան` ինձ համար անհասկանալի պատճառներով:

Ով ցանկանում է օգտակար լինել, կամ լայք, կամ պլյուս դրեք:

Հարգելի՛ հայրենակիցներ, հետևորդներ,
ընկերներ, սիրելի՛ բարեկամներ,

Ես ֆինանսական օգնություն չեմ ակնկալում, ընդհակառակը, ունենալով առողջական խնդիրներ` և 2-րդ խմբի հաշմանդամություն ցանկանում եմ աշխատել և Ի՛մ արդար քրտինքով ապահովել Ի՛մ և ընտանիքիս բարեկեցությունը:

Շնորհակալ եմ բոլորիդ` ի՛մ խնդրի նկատմամբ ձեր ցուցաբերած ուշադրության, մարդասիրության, սրտացավության, արձագանքի և հոգատարության համար:

Տերը թո´ղ լիուլի ձեզ շնորհի և, ամենակարևորը, առողջություն պարգևի:
Թո՛ղ Աստված իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ձեզ և ձեր ընտանիքներին։

Ես միշտ աղոթում եմ բոլորիդ
առողջության ու անվտանգության համար:

Շնորհակալ եմ, որ կողքիս եք

Առո՛ղջ եղեք: Աստված պահապան բոլորիդ: Կանխավ շնորհակալ եմ բոլորիդ: Խորին հարգանքով` ՀՀ հպա՛րտ քաղաքացի`

Քրիստինե Դավթյան

Հ.Գ. Հարգելի՛ հայրենակիցներ, հետևորդներ, ընկերներ, սիրելի՛ բարեկամներ. Ահա Ի՛մ հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթը ( Ժողովրդական լեզվով ասած` Ստեկի թուղթը)

Առո՛ղջ եղեք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ