![]()
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել դստեր՝ փոքրիկ Արփիի հետ:
«Գնում ենք Երևանի կենդանաբանական այգի»,- լուսանկարին կից՝ գրել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 460-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8676-ի (մայիսի 28-ին՝ 8216): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Մեկ օրում առողջացածների թիվը 10 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3297: Փաստացի բուժում է ստանում 5214 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 56042 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 120 դեպք, երեկվա համեմատ՝ 7-ով ավելի: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվն ավելացել է 1-ով՝ 45 է։
Գնում ենք Երևանի կենդանաբանական այգի / Yerevan Zoo
Posted by Anna Hakobyan on Friday, May 29, 2020
![]()