Կորոնավիրուսով վարակման քանի դեպք է գրանցվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 460-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8676-ի (մայիսի 28-ին՝ 8216): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Մեկ օրում առողջացածների թիվը 10 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3297: Փաստացի բուժում է ստանում 5214 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 56042 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 120 դեպք, երեկվա համեմատ՝ 7-ով ավելի: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվն ավելացել է 1-ով՝ 45 է։

Թարմացվել է 29.05.2020թ․ ժամը 11։00-ին

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 8676
  • Առողջացածներ — 3297
  • Փաստացի բուժվողներ -5214
  • Ընդհանուր թեստեր — 56042
  • Մահվան ելքեր — 120
  • Մահվան ելքեր այլ պատճառով –45

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ