Պարետի որոշո՞ւմ. չէ, չենք լսել. 66 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ը կանգնած ուղևորների է փոխադրում

ՀՀ-ում արտակարգ դրությամբ պայմանավորված և պարետի որոշմամբ արգելվում է տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների:

Իսկ տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին:

ArmDaily.am-ը քիչ առաջ ընթերցողից լուսանկարներ է ստացել, որտեղ երևում է, որ երթուղայինում ոտքի վրա կանգնած ուղևորներ կան։

Ընթերցողը նաև նշել է, որ լուսանկարներն արվել են այսօր երեկոյան 66 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ում։

Լուսանկարները՝ ստորև

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ