Ուրոլոգը գրանտ ստանալով ապատեղեկատվությո՞ւն է տարածում կորոնավիրուսի մասին

Կայքի հոդվածները COVID-19-ը «կեղծ համավարակ» են անվանում և պատվաստումներին դեմ արտահայտվում։ Առողջապահության փորձագետները սա «չափազանց վտանգավոր» են անվանում։

OpenDemocracy-ն պարզել է, որ ամերիկացի հարկատուների փողերով Հայաստանում առողջապահական նորություններով հակասական կայք է ֆինանսավորվում, որը տարածում է «չափազանց վտանգավոր» ապատեղեկատվություն COVID-19-ի մասին։

ԱՄՆ-ում և Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի փորձագետները դատապարտել են այս բովանդակությունը, որը ի թիվս այլ պնդումների ներկայումս մշակվող պատվաստանյութերn անվանում է «կենսաբանական զենք»:

Կայքը՝ Medmedia.am, բացվել է 2019-ին՝ Թավշյա հեղափոխությունից հետո բազմացող ծայրահեղ պահպանողական խմբերի ֆոնին։ Հիմնադիրը հայկական ՀԿ է, որը ղեկավարում է հակա-ԼԳԲՏ տեսակետներով և ծայրահեղ աջ շրջանակներում կապեր ունեցող հայտնի մի բժիշկ։

Medmedia.am-ը հիմադրվել է անցած տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ՀԿ-ներին տրվող Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Այս դրամաշնորհների նպատակն է «նպաստել ժողովրդավարությանը», և դրանց չափսը կարող է հասնել տարեկան $50,000-ի։

Մայիսին Medmedia.am կայքի ամենակարդացված էջը հայերին կոչ էր անում «հրաժարվել բոլոր [COVID-19-ի] պատվաստումային ծրագրերից”։ Էջը 131,000 դիտում է ունեցել և 28,000 հավանում սոցիալական ցանցերում (3 միլիոնանոց երկրի համար սրանք մեծ թվեր են)։

Երկրորդ ամենաընթերցված նյութը սխալ պնդում էր անում այն մասին, թե դիահերձարանները 100,000 դրամ են առաջարկել մահացած պացիենտների ընտանիքներին, եթե նրանք փաստաթուղթ ստորագրեն, որ մահվան պատճառը COVID-19-ն է եղել։

Ամբողջությամբ կարդացեք media.am կայքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ