![]()
Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին հմայիչ կերպարում է։ Նա կերպարանք է ընդունել խոտերի մեջ նստած։ Կրում է սպիտակ երանգի, երկարաթեւ տոպ, երկնագույն կիսաշրջազգեստ, իսկ կերպարն ավարտին է հասցրել ծղոտե լայնեզր գլխարկը։
Դերասանուհին արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել՝մեղմ ու քնքւշ շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հեշթեգերում նշել է «բնության սիրահար» արտահայտությունը։
![]()
![]()