«Մենք միասին ենք դիմավորում արևածագը». վրացական անսամբլի նվերը՝ Հայաստանին

Վրացական «Մետեխի» անսամբլը կատարել է Լիլիթ Հովհաննիսյանի և Վաչե Ամարյանի «Ինձ չսպանես» զուգերգը․ «Մենք միասին ենք դիմավորում արևածագը։ Մենք ապրում ենք միևնույն երկնքի ու աստղերի տակ։
Այս կատարումը թռչում է Հայաստանի մեր եղբայրներին ու քույրերին արևային Վրաստանից»։

Կատարումը դուր է եկել բաժանորդներին: Տեսանյութը արժանացել է ավելի քան 6 հազար «հավանումների» և 3,6 հազար օգտատեր կիսվել է դրանով: Մեկնաբանություններում հայ օգտատերերը շնորհակալություն են հայտնել վրացական անսամբլին:

Երգի բնօրինակի կատարող Վաչե Ամարյանը նույնպես բարձր է գնահատել կատարումը՝ տեսահոլովակի մեկնաբանությունների բաժնում արտահայտելով իր հիացմունքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ