![]()
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը որոշ ժամանակ առաջ կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեց հենց Օրբելյանը՝ նշելով, որ դա եղել է այն ժամանակ, երբ մասնավոր կլինիկաներում թեստ կորոնավիրուսային թեստ անում էին։
«Կլինիկայում թեստ անցել եմ ու բացասական է եղել։ Դրանից հետո եմ իմացել, որ Ինեսսա Պետրոսյանը վարակվել է»,-նշեց նա։
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստին մասնակցում է նաեւ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, որը վարակակիր է, դրանից հետո թեստ չե՞ն անցել, ասաց, որ ոչ․ «Բուն Ինեսսա Պետրոսյանի վարակի հետ կապված, ես թեստ չեմ անցել, դրա հետ կապված ինձ ոչ ոք չի զանգահարել»։
Նա նշեց, որ իր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը եւս չի թեստավորվել։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին: Տեղեկությունը հրապարակել է դատական տեղեկատվական համակարգը։
Գործը քննելու է դատավոր Տիգրան Գրիգորյանը։
Դատարանը Քոչարյանի հայցադիմումը ստացել է ապրիլի 3-ին։ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին:
Հիշեցնենք, որ հայցի պատճառը քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են այն մասին, որ 2,4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը։ Փաշինյանն այդ հայտարարության ժամանակ հնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի անունը:
![]()