Վերին Լարսում գտնվող ՀՀ 70 քաղաքացիները ուղևորվել են Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված ՀՀ 70 քաղաքացիներ, մայիսի 28-ին՝ ժամը 13:20-ին, ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվել են դեպի Հայաստան։

«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։

Տեղեկացնենք, որ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 մահվան դեպք։ Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ