Ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն առաջին անգամ տուն է գնում

Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը տեսանյութ է տարածել՝ կից նշելով.

«9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում:

Փոքրիկը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել։ Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրան այստեղ են բերել, իսկ հաջորդ օրն արդեն վիրահատել են։

Բժիշկները նրա մոտ կերակրափողի ատրեզիա՝ անանցանելիություն էին հայտնաբերել դեռ մինչև ծնվելը:

Գոռի մայրը՝ Արփինե Հարությունյանը պատմում է, որ 9 ամիս շարունակ փոքրիկի հետ միասին գտնվել է բժշկական կենտրոնում և երբեք հույսը չի կորցրել, որ երեխան կբուժվի»։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում

9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում 👶Փոքրիկը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել։ Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրան այստեղ են բերել, իսկ հաջորդ օրն արդեն վիրահատել են։Բժիշկները նրա մոտ կերակրափողի ատրեզիա՝ անանցանելիություն էին հայտնաբերել դեռ մինչև ծնվելը:Գոռի մայրը՝ Արփինե Հարությունյանը պատմում է, որ 9 ամիս շարունակ փոքրիկի հետ միասին գտնվել է բժշկական կենտրոնում և երբեք հույսը չի կորցրել, որ երեխան կբուժվի։

Posted by Sourb Astvatsamayr Medical Centre on Thursday, May 28, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ