«Ծանր վիճակում 271 պացիենտ…». նախարար Թորոսյանը ն որ մանրամասներ է հայտնել հիվանդների վիճակի մասին

ՀՀ ԱՆ նախարար Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ծանր վիճակում պացիենտ՝ 271
Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53
Արհեստական շնչառության սարքին միացված պացիենտ՝ 18

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ը` առողջացած, 98-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 53678 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 372 նոր դեպք և 35 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի՝ մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է:

Թարմացվել է 27.05.2020թ․ ժամը 11։00-ին

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 7774
  • Առողջացածներ — 3255
  • Փաստացի բուժվողներ -4377
  • Ընդհանուր թեստեր — 53678
  • Մահվան ելքեր — 98
  • Մահվան ելքեր այլ պատճառով –44

Ծանր վիճակում պացիենտ՝ 271Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53Արհեստական շնչառության սարքին միացված պացիենտ՝ 18

Posted by Arsen Torosyan on Wednesday, May 27, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ