![]()
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Որքան եփես, ականջները միևնույն է հում են մնում…
Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է։ Երկրի անվտանգության երաշխավո՞ր… Երկիրը համավարակից պաշտպանո՞ղ… Լու՞րջ:
Իսկ միայն այսօր մենք ունենք 12 մահ: 12 մարած ճակատագիր: 12 որբացած ընտանիք: Իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում: Ցավալի է: Շատ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Փաշինյանը ԱԺ-ու նշեց, որ Միքայել Մինասյանի գործունեության հետ կապված՝ ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցված առ այն, որ այդ անձի հովանավորությամբ Հայաստան են ներմուծվել ամենատարբեր ապրանքներ սիլիտրայի անվան ներքո՝ ՀՀ-ին պատճառելով մոտ 20 մլրդ դրամի վնաս:
Ինչ վերաբերում է ծխախոտի արտահանմանը, ապա, ըստ վարչապետի, վերջին 5 տարում այդ համակարգում ոչինչ չի փոխվել, իսկ եթե կա խնդիր, ապա պետք է պահանջել Մինասյանի աներ Սերժ Սարգսյանից:
«Ինչ է կատարվում, օրինակ, դուք գիտեք, որ Կրասնոդարում բռնվել է մաքսանենգ բեռով ծխախոտ, որն արտահանվել է Հայաստանից: Եթե հետ պտտենք իրադարձությունը և քննենք ՀՀ մաքսային մարմինների գործողությունները, ապա այդ գործողությունների մեջ ոչ մի բան չի կարող փոխվել, եթե փոխվի՝ ապօրինի կլինի: Եթե այդ բեռն այսօր էլ լինի, թռչելու է: Եթե արտահանողը բեռը Ռուսաստանով տեղափոխում է Աֆղանստան, ինքնաթիռը լիցքավորման նպատակով Կրասնոդար է իջնում, այնտեղ բեռը թափում են, ՀՀ իշխանությունները դրա հետ որևէ կապ չունեն»,- պարզաբանեց Փաշինյանը:
![]()
![]()