«ՍԴ հարցը լուծվելու է, ուշ լինի, նուշ լինի». Ալեն Սիմոնյան

Գործիչը, որը կասի՝ ՍԴ հարցը կեղծ օրակարգ է, քաղաքական գործիչ կոչվելու իրավունք չունի, որովհետև Հայաստանի Հանրապետության ճյուղերից մեկը չի կարող կեղծ օրակարգ լինել և հակառակը՝ ինձ համար ամենակարևորը ՀՀ քաղաքացիների քննադատություննն է առ այն, որ մենք պետք է ՍԴ հարցը օր առաջ լուծենք:

Հարցին՝ արդյո՞ք իշխանությունը դանդաղեց այս հարցում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ես ներողություն եմ խնդրում՝ ինչ է նշանակում՝ արդեն ուշ է: Դե եկեք՝ թող մնա Հրայր Թովմասյանը, Սերժ Սարգսյանն ու մնացածներն էլ թող վերադառնան, որովհետև արդեն ուշ է: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ սա քաղաքական գործընթաց է, որը որոշակի ժամանակ է պահանջում: Սահմանադրական դատարանի հարցը լուծվելու է, ուշ լինի, նուշ լինի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ