«Ինչպե՞ս են անցկացվելու ընդունելության քննությունները». Արայիկ Հարությունյան

Համավարակի պայմաններում ինչպե՞ս են անցկացվելու ընդունելության քննությունները՝ առցա՞նց, թե՞ քննական սենյակներում:

Խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հարցն ուղղվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:

«Մրցույթը անցկացնելու ենք հուլիսի 1-8-ը, ուզում եմ հատուկ շեշտել՝ այս ժամկետները պայմանավորված են զորահավաքային տրամաբանությամբ: Կխնդրեմ, որպեսզի ծնողները զերծ մնան այցելել քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չունենանք: Որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան ավելի հավանական է, որ անվտանգ կիրականացնենք բոլոր միջոցառումները»,- հորդորեց Արայիկ Հարությունյանը:

Նախարարը հորդորեց ընդունելության քննության ընթացակարգերին ու համալսարաններին ծանոթանալ Dimord.am կայքի միջոցով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ