![]()
ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր հավաքելու համար նախատեսված տուգանքի մասին
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:
Հավելենք՝ մարդու ազդեցության հետևանքով վերջին 2-3 տասնամյակներում մեր բնաշխարհից անհետացել կամ անհետացման եզրին են հայտնվել կենդանիների ու բույսերի բազմաթիվ տեսակներ: Ներկայումս պահպանության կարիք են զգում Հայաստանի ֆլորայի տեսակների գրեթե կեսը, ձկների՝ 11%-ը, երկկենցաղների 17%-ը, սողունների, թռչունների, կաթնասունների շուրջ ¼-ը:
Ֆլորայի և ֆաունայի բազմազանությունը պահպանելու համար մի շարք երկրների նման, ՀՀ-ում ևս, ստեղծվել են «Կարմիր գրքեր»:
Բույսերի «Կարմիր գրքում» ընդգրկված են 386 տեսակ, որոնք կազմում են ՀՀ ֆլորայի 12%-ը: Բույսերը խմբավորված են ըստ հազվագյուտության աստիճանի: Ամենամեծ խումբը կազմում են այն տեսակները, որոնք անհետացման ուղղակի վտանգի ենթակա չեն, սակայն հանդիպում են սակավ քանակով և գրավում են սահմանափակ տարածք: Անուշադրության դեպքում դրանք կարող են շատ արագ անհետանալ:
Առավել փոքր են (8 տեսակ) անորոշ տեսակները, որոնք վատ են ուսումնասիրված: Հնարավոր է, որ դրանք գտնվում են ոչնչացման վտանգի տակ, սակայն ստույգ տվյալները բացակայում են:
📢📢ԻՐԱԶԵԿՈՒՄ📢📢📕ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր հավաքելու համար նախատեսված տուգանքի մասին📑«Վարչական իրավախախտումների…
Posted by Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին on Wednesday, May 27, 2020
![]()