«Ո՛չ, մենք չենք պատրաստվում ձախողել…». Սուրեն Պապիկյանը՝ Արկադի Խաչատրյանին

Պետությունն ամեն ինչ անելու է, որ կապիտալ շինարարությունը հավուր պատշաճի և նորմալ ժամկետներում իրականացվի: Այսպես ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցի:

«Ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել կապիտալ ծախսերի իրականացումն ամբողջ ծավալով: Եթե կապիտալ ծախսերն այս տարի չիրականացվեն, արդյոք դա կդիտարկեք կառավարության ամենամեծ ձախողումներից մեկը՝ հակաճգնաժամային միջոցառումների համատեքստում»,- հարցրեց պատգամավորը:

«Այս փուլում 90 տոկոսով ավարտված են բոլոր մրցույթները, ունենք բոլոր ուղղություններով հաղթողներ, մասնակիցները կան: Եվ խոսել մայիս ամսվա ձախողման մասին և հարց տալ, թե արդյոք դա կհամարենք ձախողում, կասեմ՝ ոչ, մենք չենք պատրաստվում ձախողել, ավելին, ամեն գնով մեր կողմից շարունակվելու է ամեն ինչ, որ կապիտալ շինարարությունն իրականացվի հավուր պատշաճի և ժամկետներում»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ հենց այսօր է կառավարությունում կայացվել 2 որոշում, որոնցով նվազում է այն ռիսկը, որ կապիտալ շինարարությունը ՀՀ-ում կարող է ձախողվել, կորուստներ ունենալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ