Ավելի քան 120 կրթական, սպորտային և մշակութային հաստատություններում կապիտալ շինարարություն կիրականացվի

Ավելի քան 120 կրթական, սպորտային և մշակութային հաստատություններում կապիտալ շինարարություն կիրականացվի:

Դրանք կապահովվեն անհրաժեշտ գույքով։

Որոշ վայրերում արդեն ընթանում են ավարտական փուլի աշխատանքները, հայտնում են կառավարությունից:

Հիշեցնենք, որ  ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցի ասաց .

«Ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել կապիտալ ծախսերի իրականացումն ամբողջ ծավալով: Եթե կապիտալ ծախսերն այս տարի չիրականացվեն, արդյոք դա կդիտարկեք կառավարության ամենամեծ ձախողումներից մեկը՝ հակաճգնաժամային միջոցառումների համատեքստում»,- հարցրեց պատգամավորը:

«Այս փուլում 90 տոկոսով ավարտված են բոլոր մրցույթները, ունենք բոլոր ուղղություններով հաղթողներ, մասնակիցները կան: Եվ խոսել մայիս ամսվա ձախողման մասին և հարց տալ, թե արդյոք դա կհամարենք ձախողում, կասեմ՝ ոչ, մենք չենք պատրաստվում ձախողել, ավելին, ամեն գնով մեր կողմից շարունակվելու է ամեն ինչ, որ կապիտալ շինարարությունն իրականացվի հավուր պատշաճի և ժամկետներում»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Ավելի քան 120 կրթական, սպորտային եւ մշակութային հաստատություններում կապիտալ շինարարություն կիրականացվի, կապահովվեն անհրաժեշտ գույքով։

Ավելի քան 120 կրթական, սպորտային եւ մշակութային հաստատություններում կապիտալ շինարարություն կիրականացվի, կապահովվի անհրաժեշտ գույք։Որոշ վայրերում արդեն ընթանում են ավարտական փուլի աշխատանքները։#ArmGov

Posted by ՀՀ կառավարություն on Wednesday, May 27, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ