3 մլն դոլարի գիշերային ակումբ է կառուցվելու Իսակովի պողոտայում, ներդրող կա…

Տնտեսվարող սուբյեկտներ են նամակով դիմել, որ պատրաստվում են գիշերային ակումբ կառուցել, բայց երաշխիք են ուզում, որ վաղը-մյուս օր մենք իրենց համար խոչընդոտ չենք հանդիսանա։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստին նշեց ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։

«Կա կոնկրետ ներդրող, որը, մոտավորապես, 3 մլն դոլարի ներդրում է անելու՝ Իսակովի պողոտայում գիշերային ակումբ կառուցելու համար։ Այս մարդը մտավախություն ունի։

Ասում է՝ ռիսկը մեծ է, այնպես չլինի, որ հետո խնդիրների առաջ կանգնեմ։

Միգուցե ինչ-որ կարգավորումնե՞ր բերենք, որը մեր գործառույթների շրջանակում է, որպեսզի տնտեսվարողները երաշխիք ունենան, մարդիկ կարողանան իրենց գործունեությունը կատարել»,- ասաց Մանրիկյանը։

Մանրամասները՝  Factor.TV-ի տեսանյութում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ