![]()
Ավստրիայում, Եվրոպայում առաջին անգամ, կորոնավիրուսով հիվանդ կնոջ թոքերի փոխպատվաստում է իրականացվել: 45-ամյա կինն առանց վիրաբուժական միջամտության ապրելու շանս չի ունեցել, հայտնում է Факты и комментарии-ն:
Կինը, որը չի ունեցել ուղեկցող հիվանդություններ, վարակվել է COVID-19- ով մոտ ութ շաբաթ առաջ: Նրա վիճակը կտրուկ վատացել է: Նրան միացրել են արտամարմնային մեմբրանային օքսիգենցիայի սարք: Առաջ է եկել փոխպատվաստման անհրաժեշտություն:
«Թիմը հաջողությամբ փոխպատվաստել է հիվանդի թոքերը, որոնք վնասվել էին առանց վերականգնման հնարավորության», – ասվում է Վիեննայի բժշկական համալսարանի բժիշկների հայտարարության մեջ:
Համալսարանական կլինիկայի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վալտեր Կլեպետկոն կարծում է, որ հիվանդը հաջողությամբ վերականգնվում է: Բայց նրան դուրս գրելու համար դեռ վաղ է:
![]()