5 մլրդ դոլար. Դուբայում կառուցվում է «Եվրոպայի սիրտը» թեմատիկ մեգահանգստավայրը


Դուբայում իրականացվում է նոր մեգանախագիծ, որը կոչվում է «Եվրոպայի սիրտը» և իրենից ներկայացնում է վեց կղզու վրա Եվրոպայի տեսարժան վայրերի վերստեղծմամբ թեմատիկ հանգստյան գոտիներ:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Kleindienst Group ընկերության կողմից իրագործվող 5 մլրդ դոլար արժողությամբ զբոսաշրջային հավակնոտ նախագիծը կյանքի է կոչվում Դուբայի ափից մոտ երեք կմ հեռավորության վրա:

Պատրաստ լինելուց հետո մեգահանգստավայրը կկարողանա մինչև 16 000 զբոսաշրջիկ ընդունել՝ նրանց սպասարկելով եվրոպական մշակույթին բնորոշ առավելություններով: Այնտեղ կլինեն բազմաթիվ հանգստավայրեր, սրճարաններ, բարեր, բուտիկներ, զվարճանքի, ժամանցի վայրեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ