«Հայտնի կուխարկին փոխանցեք, որ եթե կա մեկը, ով սարսափում է, եթե կա մեկը, ով թռած ու փախած է՝ դա ԻՆՔՆ է…». Տարոն Չախոյանը՝ Միքայել Մինասյանի գրառման մասին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Միքայել Մինասյանի վերջին գրառմանը.

Էն խոհանոցի դուռը բաց էր մնացել, հայտնի կուխարկեն հայտնվել էր խոհանոցում ու էլի աման-չամանի զնգզնգոցն էր լսվում…

Մեկդ էդ կուխարկին փոխանցեք, որ եթե կա մեկը, ով սարսափում է, եթե կա մեկը, ով թռած ու փախած էր, եթե կա մեկը, ով պադվալների կուխնյաներից ստատուս գրելով է զբաղված, դա ԻՆՔՆ է, ում կյանքի ամենամեծ ձեռքբերումը հայտնի մերժվածի փեսա դառնալն է և հետագայում դրանով հայտնի դառնալը…

Թե բա «դուք չունեք պատասխան իմ մեղադրանքներին»…

Կարծում եմ ցանկացած գիտակից մարդ էլ հասկանում է, որ որևէ թռած կուխարկի անհիմն մեղադրանքին երբեք էլ պետք չէ պատասխանել։

Հայտնի փեսան օրեցօր էլ ավելի բացահատ է դառնում, ապացուցելով, որ ՀՀ իշխանություններին ցանկանում է ներքաշել մեդիա պատերազմի մեջ…

Ասեմ ինչ է լինելու … օրական հերթական սուտն են մտածելու ու իշխանություններին ստիպելու են բան ու գործը թողած զբացվել այդ ստերի հերքմամբ…

Հուսով եմ ինչպես մինչ այժմ, այնպես էլ սրանից հետո վարչապետը կշարունակի խոհեմություն ցուցաբերել և չանդրադառնալ ու չմեկնաբանել հայտնի փեսայի ստահոդ բամբասանքները՝ դրանով իսկ չներքաշվելով վերջինիս հրահրած մեդիա պատերազմի մեջ…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ