![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Instagram-ի իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Ձև չի՝ իրոք պահում ենք կանոնները, նաեւ մեքենայի մեջ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորություն. այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց բոլորի համար համընդհանուր կանոնների մասին.
«Չենք զլանա նաև վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել, որպեսզի այդ գործողություններն իրականացնեն: Մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն»:
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ երբ քաղաքացու համաճարակային վարքագծի փոփոխություն տեղի ունենա, մենք կունենանք համաճարակի հաղթահարում:
«Մեր կառավարության ծագումնաբանությունը թույլ չի տալիս ամենադաժան դիկտատորական մեթոդներ կիրառել, որովհետև մենք ամբողջությունն ենք մեր քաղաքացիների»,- ընդգծեց Փաշինյանը:
![]()
![]()