![]()
Դիմակի կրում, ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորություն. այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց բոլորի համար համընդհանուր կանոնների մասին.
«Չենք զլանա նաև վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել, որպեսզի այդ գործողություններն իրականացնեն: Մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն»:
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ երբ քաղաքացու համաճարակային վարքագծի փոփոխություն տեղի ունենա, մենք կունենանք համաճարակի հաղթահարում:
«Մեր կառավարության ծագումնաբանությունը թույլ չի տալիս ամենադաժան դիկտատորական մեթոդներ կիրառել, որովհետև մենք ամբողջությունն ենք մեր քաղաքացիների»,- ընդգծեց Փաշինյանը:
![]()