ՌԴ-ում կորոնավիրուսի պիկն անցել է. Պուտին

Ռուսաստանը շարունակում է կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն հատկացնելու առաջարկներ ստանալ որոշ երկրներից, թեպետ Ռուսաստանի Դաշնությունում այս ոլորտում անցել է պիկը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ գրում է Интерфакс գործակալությունը:

«Պետք է ասեմ, որ որոշ երկրներից ստանում ենք օգնության առաջարկներ: Սակայն, մասնագետների կարծիքով, մեզ մոտ համավարակի պիկն արդեն անցած է համարվում»,- հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ տեսակոնֆերանսի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի (մայիսի 25-ին՝ 7113): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220: Փաստացի բուժում է ստանում 4052 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 52554 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 91 դեպք, երեկվա համեմատ՝ 4-ով ավելի: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 39 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ