«Տխուր փաստ է, որ կորոնավիրուս ունեցող պացիենտները սկսել են «ապացուցել», որ վիրուսը գոյություն ունի…». Ալինա Նիկողոսյան

Հ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ կից հրապարակելով տեսանյութ:

«Տխուր փաստ է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտները սկսել են «ապացուցել», որ վիրուսը գոյություն ունի: Hamlet ջան, շուտափույթ առողջություն եմ մաղթում»,- գրել է Նիկողոսյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի (մայիսի 25-ին՝ 7113): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220: Փաստացի բուժում է ստանում 4052 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 52554 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 91 դեպք, երեկվա համեմատ՝ 4-ով ավելի: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 39 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ