![]()
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում և մի շարք համայնքներում շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի (մայիսի 25-ին՝ 7113): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220: Փաստացի բուժում է ստանում 4052 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 52554 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 91 դեպք, երեկվա համեմատ՝ 4-ով ավելի: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 39 է:
![]()
![]()
![]()
![]()