Կիրականացվի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ

Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ։ Այդ մասին գրված է ընկերության ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ Երևան-Միներալնիյե Վոդի չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, որոնց մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։

«Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, կամ հերթագրվել https://www.gosuslugi.ru/ կայքի միջոցով։

Միներալնիյե Վոդի-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիները, որոնց մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ