![]()
Հայաստանի խորհրդարանը բնորոշելիս իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը որոշեց իր հայրական բնակավայրին հատուկ բառապաշար օգտագործել․
«Ինչ ջուռի մարդ ասես՝ կա»։
Նա, առանց անուն նշելու, սկսեց քննադատել պատգամավորներից մեկին ու հայտարարեց, որ վերջինս ստահոդ տեղեկություններ է տարածում ԱԺ ամբիոնից։ Այդ պատգամավորի վարքը, ըստ Հակոբյանի, կարող է նվազեցնել Հայաստանի միջազգային վարկն ու մոլորեցնել Հայաստանի բնակիչներին։
Հակոբյանը հայտարարեց, որ քանի որ պատգամավորին դրա համար պատժելու մեխանիզմներ չկան, ապա իրենք ստիպված են լինելու պատժել ամբողջ խմբակցությանը։
![]()