«Նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակի որակյալ կրումը կարող է կանխարգելել վարակի տարածումը…». վարչապետ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում գրել է հետևյալը.

«Դիմակի կրման ազդեցությունը կորոնավիրուսի վարակի տարածման վրա: Նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակի որակյալ կրումը կարող է կանխարգելել վարակի տարածումը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի (մայիսի 25-ին՝ 7113): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220: Փաստացի բուժում է ստանում 4052 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 52554 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 91 դեպք, երեկվա համեմատ՝ 4-ով ավելի: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 39 է:

Դիմակի կրման ազդեցությունը կորոնավիրուսի վարակի տարածման վրա: Նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակի որակյալ կրումը կարող է կանխարգելել վարակի տարածումը:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, May 25, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ