Խախտումների հետևանքով 5 հասարակական տրանսպորտային միջոց հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել

Ի՞նչ պայմաններում է աշխատում հասարակական տրանսպորտը: Այդ մասին ավագանու նիստի ժամանակ հնչած հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը նշեց, որ Երևանում հանրային տրանսպորտային բոլոր միջոցներն ամեն օր խորքային ախտահանվում են մասնագիտացված կառույցի կողմից։

Նա նաև նշեց, որ համայնքն իր միջոցներով իրականացնում է նաև մասնավոր հատվածի տրանսպորտային միջոցների շարժակազմերի խորքային ախտահանումը, իսկ ընթացիկ ախտահանումն արդեն կազմակերպություններն իրենց միջոցներով են իրականացնում։
Նրա խոսքով՝ հսկողությունն իրականացնում է ոստիկանությունը, տեսչական մարմինը, համագործակցում են նաև քաղաքապետարանի հետ, իսկ մինչ այժմ արձանագրված հակահամաճարակային միջոցառումների խախտումները մեծ ծավալ չեն կրել:

«Մայիսի 24-ին ընդամենը երկու տրանսպորտային միջոց է ոստիկանության կողմից հայտնաբերվել, իսկ մայիսի 25-ին՝ երեք ավտոբուս է հայտնաբերվել և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ