![]()
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի (մայիսի 25-ին՝ 7113): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220: Փաստացի բուժում է ստանում 4052 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 52554 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 91 դեպք, երեկվա համեմատ՝ 4-ով ավելի: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 39 է:
Թարմացվել է 26.05.2020թ․ ժամը 11։00-ին
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 7402
- Առողջացածներ — 3220
- Փաստացի բուժվողներ -4052
- Ընդհանուր թեստեր — 52554
- Մահվան ելքեր — 91
- Մահվան ելքեր այլ պատճառով –39
![]()