![]()
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրել է մալարիայի դեմ կիրառվող հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումները կորոնավիրուսով վարակվածների վրա՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:
Կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի փոխանցմամբ՝ հոտազոտությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը կարող է սրտային խնդիրներ առաջացնել հիվանդների մոտ և մեծացնել մահվան ռիսկը:
Ավելի վաղ, Միացյալ Նահանգների նախագահը խոստովանել էր, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին ընդունում է մալարիայի բուժման համար նախատեսված այս դեղամիջոցը:
![]()