Որն է յուրաքանչուի խնդիրը ըստ վարչապետ Փաշինյանի

Կորոնավիրուսի տարածման կանախարգելիչ միջոցների ձեռնարկումը առաջին հերթին տվյալ անձի առողջության պահպանման համար է: Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այդ մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ռազմավարությունը եղել է այն, որ ինչ-որ ժամանակաշրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ ժամանակաշրջանում որոշակիորեն ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունները, որից հետո մարդկանց ներկայացնենք 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում իրենք կխուսափեն կորոնավիրուսով վարակվելուց: Մեր կանխավարկածը եղել է այն, որ քաղաքացին կանոնները պահպանելու է ոչ թե կառավարության, պետական մարմնի, այլ առաջին հերթին իր հարազատների համար»,- նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ գործոնը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանտվությունը: Իսկ համապատասխան ռազմավարությունը հաջողությամբ իրականացնելիս, վարչապետի խոսքով, քաղաքակրթական փոփոխություն կիրականացվի հանրության մեջ:

Ըստ վարչապետի՝ այսօր Հայաստանում հարյուրավոր մարդիկ շարունակում են վարակվել և վարակել: Ուստի Նիկոլ Փաշինյանը նորից ընդգծեց.

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է խնդիր ունենա չվարակել և չվարակվել: Իսկ դա իրականացնելու համար պետք է պահպանել կանխարգելիչ միջոցառումները: Իմ խնդրանքն է, որ յուրաքանչյուրս իր անհատական պատասխանատվությամբ օգնի իրականացնել «կորոնավիրուսային հեղափոխություն»»:

Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, May 25, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ