Հ1-ում կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել. հաղորդավարները եթերում կլինեն դիմակով

News.am-ը գրում է. «Առաջին ալիք»-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, «Լուրերի» թողարկման մեկնարկին հայտնեց հեռուսամեկնաբան Հայկ Նավասարդյանը, որը բժշկական պաշտպանիչ դիմակով էր վարում թողարկումը։

«Չնայած կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումներին, ցավոք, «Առաջին ալիք»-ում եւս արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք։

Ուստի մեր եւ մեր գործընկերների առողջությանը հետեւելով այսօրվանից եթերում կլինենք պաշտպանիչ դիմակով»,- նշեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ