8 քիչ հայտնի փաստ կորոնավիրուսով վարակվելու ախտանշանների մասին

Կորոնավիրուսով վարակվելու մասին կարող են մատնանշել ոչ միայն դասական ախտանշանները, ինչպես ջերմությունն ու հազը, այլ նաեւ մի շարք ոչ ակներեւ, քիչ հայտնի ախտանշաններ։ Այդ մասին նախազգուշացնում է բրիտանացի գիտնական Փոլ Հարները, որը վարակվել էր COVID-19-ով։ Նա ինֆեկցիոն հիվանդությունների պրոֆեսոր է եւ BMJ բժշկական պարբերականում մանրամասնորեն նկարագրել է կորոնավիրուսով վարակված լինելու ընթացքում իր հետ տեղի ունեցածը։

Պրոֆեսորը բուժվել է տանը, եւ բուժումը երկար էր ու բավականին հյուծող։

«Յոթ շաբաթվա ընթացքում ես երբեմն այնքան վատ եմ զգացել, որ կարծել եմ, որ մահանում եմ»,-պատմել է նա։

Նրա խոսքով՝ վիրուսով վարակվելու առաջին օրերին ի հայտ են գալիս ոչ ակնհայտ ախտանշաններ, այդ պատճառով COVID-19-ի մասին որեւէ կասկած չի առաջացել։ Առաջին ախտանշանը ոտքի ազդրում ցավն էր։

Ժամանակի ընթացքում վարակի ախտանշանների շրջանակն ընդլայնվել է, ինչպես նաեւ վատթարացել է ընդհանուր ինքնազգացողությունը։ Անալիզը ցույց է տվել, որ տեղի է ունեցել վարակում։

«Ոտքի ցավը արտասովոր ախտանշաններից մեկն էր, որոնք ծագել են հետագայում։ Գրեթե ամեն օր ի հայտ էին գալիս նոր տարօրինակ զգացողություններ։ Ամենատհաճը գիտակցության մեջ փոփոխություններն էին։ Հստակ մտածելու ունակությունն անհետացել էր, իմ գիտակցությունն ամբողջովին խախտվել էր»,-պատմել է գիտնականը։

Կորոնավիրուսային վարակի ոչ տիպիկ ախտանշաններից պրոֆեսոր Գարներն անվանել է հետեւյալը․

  • մտքերի խառնաշփոթ,
  • ստամոքսի խանգարում,
  • ականջներում աղմուկ․
  • մաշկի մեջ խրվող ասեղի զգացողություն,
  • ուժգին մկանային ցավ․
  • գլխապտույտ,
  • Ձեռքերում արտրիտի սրացում

«Հիվանդության երկարատեւ ընթացքով մարդկանց անհրաժեշտ է օգնություն, որպեսզի հաղթահարեն մշտապես փոփոխվող, արտասովոր ախտանշանները եւ դրանց անկանխատեսելի ընթացքը»,-ասել է հետազոտողը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ