«Ի, տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես…». Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին

Քիչ առաջ  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ:

ԲՀԿ  խմբակցության պատգամավորը նիստին ներկա կառավարության անդամներին սաստեց՝ պատգամավորների ներկայացրած առաջարկությունները դեկլարատիվ չորակել, Նիկոլայ Բաղդասարյանը տեղից միջամտեց, ինչն էլ հունից հանեց Գևոգ Պետրոսյանին․

«Բայց Ձե՞զ, ով ձայն տվեց: Մի հատ Դուք Ձեր չափի մեջ մնացեք: Ի, տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես», — ասաց Պետրոսյանը Բաղդասարյանին:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վիճաբանությունից հետո ընդմիջում հայտարարեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ