![]()
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 452-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7113-ի (մայիսի 24-ին՝ 6661): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Մեկ օրում առողջացածների թիվը 81 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3145: Փաստացի բուժում է ստանում 3842 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 51594 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 87 դեպք, երեկվա համեմատ՝ 6-ով ավելի: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 39 է:
Թարմացվել է 25.05.2020թ․ ժամը 11։00-ին
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 7113
- Առողջացածներ — 3145
- Փաստացի բուժվողներ -3842
- Ընդհանուր թեստեր — 51594
- Մահվան ելքեր — 87
- Մահվան ելքեր այլ պատճառով –39
![]()