![]()
Բռնություն գործադրողների նկատմամբ լինելու է օրենքով նախատեսված պատասխանատվություն, երաշխիքներ են տվել, ես վստահաբար կարող եմ ասել` չի լինելու ոչ մի բռնություն: Քիչ առաջ այս մասին հայտարարեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։
«Դուք եք որոշում, հարգելի՛ ժողովուրդ, իրենք երաշխիքներ տվեցին, եթե երաշխիքները չպահեն, շատ վատ հետևանքներ կլինեն։ Որպես համայնքի ղեկավար՝ համոզված եմ, որ լինելու է օբյեկտիվ քննություն և առանց բռնության»,- ասաց քաղաքապետը։
Այնուհետև ցույցի մասնակիցներից մեկը հավելեց․
«Ողջ Հայաստանին ապացուցելու համար, որ մեր հավաքն ինքնաբուխ է, մենք չենք խոչընդոտի, որպեսզի իրականացվի ազատ հետաքննություն։ Հարգելով երաշխիքները, որ տվել են մեր քաղաքապետին՝ ընդառաջենք արդարությանը, արդար քննությանը»։
Քաղաքապետն էլ, իր հերթին, ասաց, որ համոզված է՝ գործը լինելու է շատ օբյեկտիվ, և եթե լինի հակաիրավական, ոչ թե դուրս կգա 1000 մարդ, այլ 10 000:
«Եկեք հետ քաշվենք»,- ասաց Քաջարանի քաղաքապետը։
Ցուցարարները որոշեցին դադարեցնել ակցիան։ Քաջարանի քաղաքապետը ներողություն խնդրեց ոստիկաններից և շնորհակալություն հայտնեց նրանց, այնուհետև հորդորեց ծափահարել ոստիկաններին։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։
![]()