«Անհանգիստ էինք, որ հեռուստադիտողը մեզ չի ընդունի այս ձևաչափում»․ Հակոբն ու Արմենը՝ «Խաբկանք» հեռուստասերիալում


Երգիչներ Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը զբաղվածություն ունեն «Խաբկանք» նոր հեռուստասերիալում։ Սա Արմենի առաջին փորձն է ներկայանալու որպես դերասան, իսկ Հակոբը նկարահանվել է «Քարե դարդ» սիթքոմում, «Աբելի քույրը» հեռուստասերիալում։

Հակոբը պատմեց, թե ինչ մտավախություններ են ունեցել նկարահանվելու ընթացքում, ինչպես են ամաչելով հայտնվել «Տիկ-Տիկ»-ում և ուր են գնում իրենց օպերատորի հետ նկարահանումների ավարտից հետո։

Ըստ Հակոբի՝ սերիալում նկարահանվելու առաջարկներ շատ են ունեցել: «Իմ անցած ճանապարհի ընթացքում սովորել եմ, որ ամեն առաջարկից չէ, որ պետք է հրաժարվել։ Պետք է միշտ փորձել նորը, որպեսզի հասկանաս՝ դա քո՞նն է, թե՞ ոչ։ Այս առաջարկը հետաքրքրեց, քանի որ այն էր, ինչ ուզում էինք։ Թե ՛ սցենարային, թե ՛ կերպարային առումով նորություն էր մեզ համար։

Ուրախ ենք, որ նախագծի սցենարիստը Անուշիկ Պետրոսյանն է։ Նկարահանման հրապարակում հրաշալի մթնոլորտ է, աշխատում ենք պրոֆեսիոնալ թիմում։ Նկարահանումները սկսվել էին դեռևս փետրվարին, բայց մի քանի սերիա նկարահանելուց հետո դադարեցվեցին կարանտինային իրավիճակի պատճառով,- ասաց նա ու հավելեց, որ նկատում են իրենց բացթողումները։ -Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի հետաքրքիր ներկայանանք։ Եթե որոշել ենք նկարահանվել, պետք է լավ անենք մեր աշխատանքը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ