«Ազատություն մեր եղբայրներին». վանկարկում են Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվածները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ լարված իրավիճակ է Կապանում, որտեղ բողոքի ակցիա է անցկացվում ոստիկանության բաժանմունքի դիմաց: Մեծաթիվ քաջարանցիներ, որոնց թվում կան նաև կանայք, պահանջում են  ազատ արձակել բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։

Այս մասին տեղեկանում ենք factor.am-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերից:

«Ազատություն մեր եղբայրներին»,- վանկարկում են ոստիկանության բաժանմունքի դիմաց հավաքվածները:

Հիշեցնենք, որ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Շենքի առջև հավաքված հարազատների տեղեկություններով՝ ձերբակալվածներին Ոստիկանությունում ծեծի են ենթարկել։

Ոստիկանությունը հերքում է բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։

Նշենք, որ բերման ենթարկվածները երեքն են, մեկին՝ Նվեր Խաչատրյանին, սխալմամբ են բերման ենթարկել, ապա ազատ են արձակել։

Նշենք՝ Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ