![]()
«Ես չէի ցանկանա, որ ինչ-որ մարդիկ ձեռքեր տաքացնեն էս դեպքի վրա». Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ Կապանում տեղի ունեցող բողոքի ցույցի մասին։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարզպետն անհասկանալի է որակել պնդումները, թե տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ լարված իրավիճակ է Կապանում, որտեղ բողոքի ակցիա է անցկացվում ոստիկանության բաժանմունքի դիմաց:
Մեծաթիվ քաջարանցիներ, որոնց թվում կան նաև կանայք, պահանջում են ազատ արձակել բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում
![]()