![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կապանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և կատարել է հետևյալ գրառումը.
Եթե չեմ սխալվում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում դեռ արտակարգ դրություն է հայտարարված:
Հիմա խնդրում եմ ինձ՝ մեղսավորիս բացատրել, թե ինչու են մինչև հիմա թույլ տալիս Կապանում մարդկանց կուտակումներն ու բողոք ակցիան…
Պատկերացնու՞մ եք որքան մեծ է հավանականությունը վարակելու, վարակվելու ու վիրուսի վարակման նոր օջախ ստեղծելու…
Եթե անգամ այնտեղ հավաքված քաղաքացիները չեն գիտակցում դա, ապա կա պարետատուն, որը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում իրավասու է րոպե առաջ ցրել մարդկանց կուտակումները։
Հարգելի պատկան մարմիններ, րոպե առաջ քայլեր ձեռնարկեք, ու էս խայտառակության վերջը տվեք… այլապես հետևանքները ցավալի կարող են լինել…
![]()
![]()