«Տարեց մարդ է, Աստված գիտի, թե ով և ինչ է փչել 82-ամյա պապիկի խելքին… թեման թողեք ու առաջ անցեք…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր համացանցում հայտնված 82-ամյա Արտուշ պապիկի տեսանյութին:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Պապիկի թեման թողեք ու առաջ անցեք…

Տարեց մարդ է, Աստված գիտի, թե ով և ինչ է փչել 82-ամյա պապիկի խելքին…

Պետք չէ քննադատել, ինչպես և պետք չէր Աստվածացնել:
Թերևս ակնհայտ փաստ է, որ պապիկի բնակարանային կացության պայմանները զգալիորեն բարելավվել են:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան պապիկին օգնելու գործում, թող էդ մարդիկ իրենց լավ զգան, որ ինչ-որ բանով՝ թեկուզ և փոքրիկ, բարելավվեցին 82-ամյա պապիկի կյանքը…

Գնահատեց, թե չէ, այլ հարց է…
Իզուր չէ ասված, լավություն արա, ջուրը գցի…

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին հայտնի դարձած 82-ամյա Արտուշ Միրզոյանը դժգոհ է իր տան վերանորոգումից: Այս մասին տեղեկանում ենք Yerevanonline  կայքի նկարահանած տեսանյութից:

Նշենք, որ պապիկի անբարեկարգ տունը  վերանորոգել էին մի խումբ կամավորներ:

«Բա սա բան ա, որ արել են, թքել կպցրել են, լինոլյումն էլ կեղտոտ պոլին են գցել: Սա գործ չի, սա գլխառադ անել ա: Էսի բան ա, որ կպցրել եք, այ սրիկաներ»,- Yerevan.Online-ին բողոքել է նա:

Արտուշ Միրզոյանի դուստր ներկայացած մի կին, որը չի ցանկացել, որ իր դեմքը երեւա, ասել է, որ իր հայրն ապրում է ընտանիքի հետ, երբեք լքված չի եղել:

82-ամյա տղամարդը նաեւ դժգոհել է, որ իրեն առձեռն գումար չեն տվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ